Տիգրան Սարգսյանը պատգամավորներին կոչ արեց պատրաստ լինել աշխատել ծանր ռեժիմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նախ շնորհավորեց Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նրան ցանկացավ բեղմնավոր աշխատանք:

«Համոզված եմ, որ Ազգային ժողովի եւ Կառավարության համագործակցությունը, որը եղել է շատ արդյունավետ, շարունակվելու է նաեւ այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովը ղեկավարելու է Սամվել Նիկոյանը»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց պատգամավորներին բյուջեի նախագծի շահագրգիռ քննարկումների եւ այն դիտողությունների ու առաջարկությունների համար, որոնք ստացվել էին պատգմամավորներից: «Դա էապես օգնեց Կառավարությանը հասկանալու, թե ինչպիսի խնդիրներ են մտահոգում մեր քաղաքացիներին: Այդ առաջարկությունները հնարավորություն տվեցին հստակեցնել բյուջեն, որը հարստացավ ձեր դիտողությունների եւ առաջարկությունների շնորհիվ»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ առաջիկա տարում սպասվում են բավականին լուրջ մարտահրավերներ: «Ձեզ հետ միասին պատրաստ պիտի լինենք աշխատելու բավականին ծանր ռեժիմով: Ճգնաժամի ազդակներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում բոլոր կառավարությունները, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում առանձին պետությունների տնտեսությունների վրա»,- ասաց վարչապետը: Նա նաեւ ընդգծեց, որ պետք է պատրաստ լինել կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն, որպեսզի ճգնաժամի բացասական միտումները չազդեն քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Դեկտեմբերի 7-ին' ժամը 12:00-ին, Ազգային ժողովում կկայանա պետական բյուջեի հարցով քվեարկությունը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան