Փոխվարչապետը գոհ է Սյունիքի մարզում կատարված աշխատանքներից

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի' Սյունիք կատարած 2-օրյա աշխատանքային այցի նպատակը Կառավարության կողմից մարզերում իրականացվող հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կատարմանը տեղում ծանոթանալն էր, նաեւ նախանշումը այն ուղղությունների, որոնցով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կիրականացվեն նման ծրագրեր եւս: Այցը նպատակ ուներ նաեւ ամփոփելու մարզում այս տարվա կատարած աշխատանքները:

«Կարելի է ասել'այցի նպատակը տարին ամփոփելը եւ մինչեւ տարեվերջ մնացած ժամանակահատվածը էլ ավելի արդյունավետ օգտագործելն է' առկա խնդիրների լուծման համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակիցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի եւ մարզում տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, փոխվարչապետն ասաց. «Կարող եմ արձանագրել, որ էական որեւէ խնդիրներ մարզում չեմ տեսել, բոլոր պետական եւ տեղական կառույցներն աշխատում են, իրենց տեղում են, ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում կատարված աշխատանքը, գոհ եմ արձանագրված արդյունքներից: Կան որոշակի խնդիրներ, որոնք առկա են բոլոր տեղերում եւ դրանք հիմնականում կապված չեն տարածքային կամ տեղական իշխանություններից, այլ կապված են մեր ընդհանուր հնարավորություններից, առաջին հերթին' ֆինանսներից»: Ճեպազրույցի ընթացքում փոխվարչապետը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինարարության ընթացքին: Նա նշեց, որ այս տարվա հուլիսին փլված դպրոցից քիչ հեռու' սպորտ հրապարակում կառուցվող նոր տիպային դպրոցի կառուցման համար, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, անհրաժեշտ կլինի 700 մլն դրամից մի փոքր ավելի գումար: «Կարծում եմ, որ աշխատանքների նորմալ ընթացքի դեպքում, մյուս տարվա կեսին, ռեսուրսների առկայության պարագայում հնարավոր կլինի մտածել գումարների ավելացման մասին, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցվի դպրոցի շինարարությունը, որպեսզի երեխաները ստիպված չլինեն ուսանել այլ դպրոցներում եւ անհարմարություններ չլինեն», - ասաց Գեւորգյանը: Նրա խոսքով' քննարկվել է նաեւ տարածքի բարեկարգման հարցը, քանի որ կառուցվող դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում' Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու եւ նոր կառուցվող դատարանի շենքի հարեւանությամբ, որոնց հետ էլ այն կարող է դառնալ գեղեցիկ ճարտարապետական համալիր:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին