Ալի Խամենեի. Իրանատյացություն բորբոքելու Արեւմուտքի արշավը դատապարտված Է ձախողման
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանատյացություն բորբոքելու արեւմտյան քաղաքական գործիչների ջանքերը ոչ մի արդյունք չեն տա եւ դատապարտված են ձախողման: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Քերմանշահի նահանգ կատարած ուղեւորության ընթացքում:
«Իրանատյացություն սերմանելու անիմաստ փորձերի կրկնումը հաստատում Է արեւմտյան քաղաքական գործիչների սնանկությունը: Նրանց ջանքերն այս անգամ Էլ ոչ մի արդյունք չեն տա: Ամերիկյան հիստերիայի արշավին, որը հերթական անգամ նախաձեռնում Է Արեւմուտքը, ձախողում Է սպասում»,-ընդգծել Է Իրանի ղեկավարը Քերմանշահում տեղաբաշխված 81-րդ զհրահատանկային բրիգադի հրամանատարության հետ կայացած հանդիպմանը: