Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը դեմ է ճապոնա-ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն զգուշանում է, որ ճապոնա- ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը կխարխլի աշխարհի ռազմավարական կայունության հիմքերը: «Մենք դեմ ենք ռազմական գերազանցության ապահովմանն ուղղված հակահրթիռային համակարգերի ստեղծմանը: Այդօրինակ համակարգերի ծավալումը կարող է սպառազինությունների մրցավազք հրահրել տարածաշրջանային ու գլոբալ մասշտաբներովե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ճապոնական «Կիոդո ցուսինե գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «խարխլվում են ռազմավարական կայունության հիմքերը, ինչը անկանխատեսելիության աճի է տանում գլոբալ հավասարակշռության պահպանման այդ կարեւորագույն ոլորտումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում