Վրաստանի իշխանությունները մտադիր են գործազրկությունը կրճատել ճանապարհների եւ ՀԷԿ-երի կառուցմամբ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները ծրագրում են երկրում գործազրկությունը կրճատել ճանապարհների, նոր ՀԷԿ-երի կառուցմամբ եւ զբոսաշրջության զարգացմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Վրաստանի բնակչության գլխավոր հիմնախնդիրը գործազրկությունն Է,-ասել Է նախագահը:-Վերջին տարիներին այն նվազել Է մինչեւ 15,5 տոկոս, ինչը բավականին դրական ցուցանիշ Է»: Նրա խոսքով՝ «2015 թվականին այդ թիվը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 10 տոկոս, ինչը շատ կարեւոր Է մեծ թվով կոնկրետ մարդկանց համար»: «Նոր ավտոճանապարհների կառուցումը եւ գոյություն ունեցողների վերականգնումը, նոր Էներգանախագծերի իրացումը եւ զբոսաշրջության զարգացումը թույլ կտան նվազեցնել գործազրկության մակարդակը»,-ասել Է պետության ղեկավարը:

Մինչդեռ Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ ներկայում երկրում գործազրկության մակարդակը կրկնակի ավելի բարձր Է, քան հայտարարում են իշխանությունները: Նրանց տվյալներով՝ այժմ Վրաստանի աշխատունակ բնակչության շուրջ 30 տոկոսն աշխատանք չունի:

Հայերեն