1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 22-23-ը Երեւանում կայացել է հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այսօր իսրայելյան պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ հանդիպում ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան եւ թանգարան: