Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ ռազմական դաշինք հաստատել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԽԱՐԲԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր չէ ռազմական դաշինք հաստատել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Խարբինում Չինաստանի եւ Հնդկաստանի իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպման արդյունքները: «Մենք համագործակցություն ենք զարգացնում երկկողմ առումով եւ եռակողմ ձեւաչափով, Համագործակցության Շանհայի կազմակերպության եւ այլ կառույցների շրջանակներում ձգտում ենք անվտանգության հանգուցային հիմնախնդիրները լուծել քաղաքական գործիչների բազմակողմ երկխոսության առաջխաղացման միջոցով, դիվանագիտական ճանապարհովե,-ընդգծել է ռուսաստանցի նախարարը: Մոսկվան, Նյու Դելին եւ Պեկինը պայմանավորվել են «արտգործնախարարությունների գծով համակարգող մեխանիզմ ստեղծել եռակողմ ձեւաչափով համագործակցելու համարե: ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը 2008 թվականին կանցկացվի Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում