Մշակույթ

Սերժ Թանկյանը Երեւանում է

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը Երեւանում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանն արդեն Երեւանում է: Հիշեցնենք, որ հանրահայտ ռոք երգիչը օգոստոսի 14-ին հանդես կգա համերգային ծրագրով, որով կազդարարի Երեւանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության հանրային կապերի եւ հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը, օգոստոսի 11-14-ը Սերժ Թանկյանն ամբողջությամբ նվիրելու է փորձերին: Մ. Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ծրագրվում է նաեւ մեկ հանդիպում' այլ ձեւաչափով. երգիչն իր քաղաքացիական նախաձեռնություններին նվիրված մեկ հանդիպում-միջոցառում կունենա:

Նշենք, որ համերգը տեղի կունենա «Թումո» կենտրոնի բակում, որը հնարավորություն ունի ընդունելու 20 հազար հանդիսատեսի: Մուտքն ազատ է լինելու, կազմակերպիչները հատկապես ողջունում են երիտասարդ հանդիսատեսի մասնակցությունը: Ս. Թանկյանը համերգի ընթացքում կկատարի իր վերջին ալբոմից գործեր: Համերգի խմբավարը կլինի Ավստրալիայից հրավիրված Համիշ Մըք Քիշը: Համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում