Կաննի մրցանակակիր Նուրի Բիլգե Ջեյլանը` «Ոսկե ծիրան»-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնն իր հերթական անակնկալը կմատուցի հայ հանդիսատեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Քրիստինե Քյուրքլյանը, կինոփառատոնի «երեւանյան պրեմիերաներ» շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանն անձամբ կներկայացնի իր' Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը: Նրա խոսքով' Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը' Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը: Նշենք, որ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի' կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետեւում, բայց միշտ նույն տեղը տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ' Բ. Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին' ցույց տալով կյանքի թե' լուսավոր, թե' դաժան կողմերը:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության եւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի աջակցությամբ:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին