Գարեգին Բ-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանձնախմբին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 19-ին ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ն իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցուն, երկրին ու հայ ժողովրդի կյանքին, այլեւ իրենց ներկայությամբ ու ջանքերով հարստացնում են մեր մշակույթը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաեւ Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին: Իրենց հերթին հանձնախմբի անդամները շնորհակալություն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու հնարավորության համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ԵՀԽ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպումից հետո հյուրերը Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը:

Հայերեն Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին