Հասարակական

Հանրապետությունում առաջիկա երկու օրերին սպասվում է անկայուն եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա երկու օրերին սպասվում է անկայուն եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առաջիկա երկու օրերին սպասվում է անկայուն եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանական եւ կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ Ռիտա Աբրահամյանը, առաջիկա 2 օրերին' ցերեկվա երկրորդ եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում են տեղումներ: Կլինի ամպրոպ, անձրեւ, տեղ-տեղ սպասվում է կարկուտ:

Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում կնվազի 2-4 աստիճանով, իսկ լեռնային շրջաններում, մասնավորապես' Լոռիում, Տավուշում եւ հյուսիսարեւելյան հատվածներում կնվազի մինչեւ 7 աստիճանով: Լեռնային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը կլինի 15-20, իսկ Արարատյան դաշտավայրում' 23-28: Ռ. Աբրահամյանի խոսքով' նվազումից հետո օդի ջերմաստիճանը կպահպանվի երկու օր:

Այս գիշեր Երեւանում օդի միջին ջերմաստիճանը կլինի 13-15, իսկ վաղը ցերեկը' 26-28:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում