Ալի Խամենեի. Մեծ Բրիտանիայի կառավարությունն Է երկպառակություն սերմանում մահմեդականների մեջ

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն Է երկպառակություն սերմանում մահմեդականների մեջ: Ըստ «Ֆարս» գործակալության հաղորդման, Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ կայացած հանդիպմանն ասել Է, որ մահմեդական պետությունները պետք Է իրենց ջանքերը նպատակամղեն իսլամական երկրների միասնության հաստատմանն ու ուժեղացմանը:

«Արեւմտյան պետությունները մշտապես վիրավորում են մահմեդական երկրներին, եւ ցանկացած ժողովուրդ, ցանկացած պետություն, որը պայքարի Է դուրս գալիս այդ վիրավորանքների դեմ, միշտ Էլ ճնշման Է ենթարկվել»,-ասել Է Խամենեին: Նրա խոսքով՝ եթե մահմեդական երկրները գիտակցեն իրենց ներուժն ու հզորությունը, նրանք կկարողանան ազդել համաշխարհային գործընթացների վրա, եւ ներկայիս իրադրությունը կփոխվի: Խամենեին ասել Է, թե ԱՄՆ-ը փորձում Է փոխել Եգիպտոսում ժողովրդական շարժման ուղղվածությունը:

«Իրանը դեմ Է Եգիպտոսի իրադարձություններին արտաքին ուժերի միջամտությանը եւ հավատում Է, որ Եգիպտոսի ժողովուրդն ինքը կվճռի իր ճակատագիրը»,-նշել Է Խամենեին: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չորսօրյա պաշտոնական այցով Իրան Է ժամանել կիրակի երեկոյան: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում են 250-ից ավելի գործարարներ: Թեհրանում պաշտոնական բանակցությունների ավարտից հետո Գյուլն այցելել Է Սպահան: Սպասվում Է նաեւ նրա այցը Թավրիզ:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը