Հասարակական

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն անցել է շուրջօրյա աշխատանքի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն անցել է շուրջօրյա աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետեւանքով զոհվածներին եւ վիրավորվածներին տեղափոխում են մոսկովյան չորս հիվանդանոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունից, դեսպանատունն այդ կապակցությամբ անցել է շուրջօրյա աշխատանքի:

Օդանավակայան եւ հիվանդանոցներ են ուղարկվել դեսպանատան աշխատակիցները` ստուգելու զոհվածների եւ վիրավորների թվում հայերի կամ Հայաստանի քաղաքացիների առկայության փաստը: Վերջին տվյալների համաձայն` զոհվածների թիվն արդեն հասել է երեսունմեկի: Տեղեկացնենք, որ Երեւանյան ժամանակով 17:32-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման սրահում գրանցվել է պայթյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում