Սերգեյ Լավրով. Եվրոպայում առաջ մղելով հակահրթիռային պաշտպանության ծրագրերը՝ ԱՄՆ-ը գործում է «սառը պատերազմիե ոգով
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպայում, առաջ տանելով հակահրթիռային պաշտպանության ծրագրերը՝ ԱՄՆ-ը գործում է «սառը պատերազմիե ոգով: «Եթե մեր սահմանների մոտ հայտնվում են օբյեկտներ, որոնք, ըստ մեր վերլուծության, ուղղված են մեր ներուժի չեզոքացմանը, ապա ցանկացած զինորական պլանավորող պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ սպառնալիքը վերացվիե,- ընդգծել է ռուսաստանցի նախարարը՝ մեկնաբանելով այդ կապակցությամբ Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների զինվորական ու քաղաքական շրջանների ներկայացուցիչների արած հայտարարությունները: