Սպորտ

Արմեն Ղազարյանը Անթալիայի մրցաշարի 4-րդ տեղում Է

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը Անթալիայի մրցաշարի 4-րդ տեղում Է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ, նախկինում Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, 69կգ քաշային Արմեն Ղազարյանը, ցույց տալով 329կգ արդյունք երկամարտում, զբաղեցրել Է 4-րդ տեղը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցաշարում:

Իր հոր՝ մարզիչ Մհեր Ղազարյանի սան, սպիտակցի Ա.Ղազարյանը նախկինում հանդես Էր գալիս Հայաստանի թիմի կազմում, բայց մի քանի տարի առաջ տեղափոխվել է Ռուսաստան: Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում Ա.Ղազարյանը ներկայացրել Է Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում