Տարածաշրջանային

Ալի Խամենեի. «Իրանը, հակառակ ամեն ինչի», կշարունակի իր խաղաղ միջուկային գործունեությունը»

1 րոպեի ընթերցում

Ալի Խամենեի. «Իրանը, հակառակ ամեն ինչի», կշարունակի իր խաղաղ միջուկային գործունեությունը»

ԹԵՀՐԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, հակառակ ամեն ինչի, կշարունակի իր խաղաղ միջուկային գործունեությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտգործնախարարության աշխատակիցների հետ կիրակի Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Նա քննադատության Է ենթարկել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը, որը անցյալ տարվա նոյեմբերին հանդես եկավ մի բանաձեւով, որն Իրանի դատապարտում Էր բովանդակում Կում քաղաքի մերձակայքում նոր միջուկային օբյեկտ կառուցելու համար, իսկ վերջերս կասկած հայտնեց իրանական միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության հարցում:

«Գործակալության վերջին մի քանի քայլերն ու հաշվետվությունները վկայում են այն մասին, որ միջազգային այս կազմակերպությանը չի բավականացնում անկախությունը»,-հայտարարել Է Իրանի ղեկավարը: Նա գտնում Է, որ ՄԱԳԱՏԷ-ն «չպետք Է ենթարկվի ԱՄՆ-ի ու մի քանի այլ պետությունների ազդեցությանը»: «Դա չի բարձրացնում գործակալության հեղինակությունը»,-նշել Է Խամենեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում