Քաղաքականություն

Արամ Ա. «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ Թուրքիան պետք է ճանաչի այն»

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ Թուրքիան պետք է ճանաչի այն»

ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանությունը քննելի ու սակարկելի նյութ չի կարող լինել: Այն պատմական իրողություն է, եւ Թուրքիան պետք է ճանաչի այն»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Լիբանանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Արբատ Ռոնայի հետ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Անթիլիասից, դեսպանը ցանակացել է տեղեկանալ Միջին Արեւելքին ու հատկապես Լիբանանին վերաբերող մի շարք հարցերի առնչությամբ Վեհափառ Հայրապետի մոտեցումներին: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարբերությունների ներկա փուլին: Դեսպանը, որը նախկինում ղեկավարել է Թուրքիայում Հունգարիայի դիվանագիտական առաքելությունը, նշել է, որ տեղյակ է ստորագրված արձանագրություններին: Վեհափառ Հայրապետը կարեւորությամբ շեշտել է, որ Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանի դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատման առումով խնդիրներ չկան. հիմնական խնդիրը ցեղասպանության ճանաչումն է. «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ Թուրքիան պետք է ճանաչի այն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում