Սերգեյ Լավրով. «ՌՀՍ-ի վերաբերյալ նոր պայմանագիրն արմատական, աննախադեպ կրճատումներ Է նախատեսում»
1 րոպեի ընթերցում

ՏԱՇՔԵՆԴ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ ռուս-ամերիկյան նոր պայմանագիրն «արմատական, աննախադեպ կրճատումներ» Է նախատեսելու: «ՌՀՍ նոր պայմանագրի շուրջ մնացած հարցերը երկու երկրների պատվիրակությունները կկարգավորեն Նոր տարուց հետո: Այն կնախատեսի սիմետրիկ միջոցառումներ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա, ինչպես նաեւ վերահսկման որոշակի միջոցներ»,-հայտնել Է նախարարը: Լավրովը հիշեցրել Է, որ ՌՀՍ-ի վերաբերյալ նոր պայմանագրի մշակման թեման հիմնականն Է եղել ամբողջ տարվա ընթացքում: Նա նաեւ նշել Է, որ նոր պայմանագրի շուրջ աշխատանքը «կատարվել Է ռեկորդային կարճ ժամկետում»: «Պահանջվեց 3-4 ամիս դրա հիմնական պարամետրերը համաձայնեցնելու համար: Այն կլինի միանգամայն նոր ու իրավահավասար փաստաթուղթ»,-հավելել Է ՌԴ-ի արտգործնախարարը: