Ալի Խամենեի. «Ժամանակն Է, որ ԱՄՆ-ը փոխի անբարյացակամ տոնն ու քաղաքականությունը Իրանի նկատմամբե

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել Է, թե ժամանակն Է, որ ԱՄՆ-ը փոխի անբարյացակամ տոնն ու քաղաքականությունը իսլամական պետությունների, մասնավորապես, Իրանի նկատմամբ: «Այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկան չի փոխել զավթիչի իր մենթալիտետը եւ չի հրաժարվել սպառնալիքներից, Իրանը տեղի չի տա Թեհրանի հետ հաշտվելու վերաբերյալ Սպիտակ տան ստահոդ հայտարարություններինե,-ասել Է Խամենեին Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման տարեդարձի կապակցությամբ՝ ելույթ ունենալով ուսանողների առջեւ: Իրանի գերագույն ղեկավարը, մեկնաբանելով Թեհրանի նկատմամբ «երկար տարիներ ի վեր ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունըե, ասել Է, թե «իսլամական հեղափոխության ու կոռուպցիոն, Վաշինգտոնի քաղաքականությանը հլու շահական ռեժիմի տապալման առաջին օրվանից, երբ բոլորն իմացան, թե որքան ուժեղ Է իրանական ազգը, ԱՄՆ-ը իրանական ժողովրդից ներողություն խնդրելու եւ պատճառված վնասը փոխհատուցելու փոխարեն ձեռնամուխ եղավ գործող կառավարության դեմ դավադրություններ նյութելուն եւ Թեհրանում իր դեսպանությունը վերածեց լրտեսական բույնիե: «Եթե ինչ-որ մեկը սպառնա մեր ազգային իրավունքներին ու շահերին, մեր ժողովուրդն իր ողջ հզորությամբ կհակազդի դրան, որպեսզի ծնկի բերի մեր հակառակորդինե,-նշել Է Իրանի գերագույն ղեկավարը:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար