Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի` Թուրքիան պատրաստ է քննարկել ադրբեջանական գազի գնի տարբերության վճարման հարցը
2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստ է քննարկելու ադրբեջանական գազի գնի տարբերությունը վճարելու հարցը, որը ծագել է 2008 թ-ի ապրիլից հետո, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հայտնել է CNN Turk-ը: Նախախարի խոսքերով, կողմերի դիրքերը ներկայում քննարկվում են: Մոտ ժամանակում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ծրագրում է կոմերցիոն համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ, կապված ադրբեջանական «Շահ Դենիզե հանքավայրի մշակման շրջանակում գազի գինը վերանայելու մասին ադրբեջանական կողմի պահանջի հետ: Ներկայում ադրբեջանական գազը Թուրքիա է մատակարարվում 1000 խոր.մ-ը 120 դոլարով: Դրա հետ միասին, Թուրքիայի ներքին շուկայում սպառողների համար գազի գինը կազմում է 380 դոլար` 1000 խոր.մ-ի համար: Թուրքիայի հետ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագրով, «Շահ Դենիզե հանքահորից արդյունահանվող գազի գինը, մատակարարումներն սկսվելուց մեկ տարի հետո, պետք է վերանայվի, այսինքն, գազի նոր գինը պետք է կիրառվի 2008 թ-ի ապրիլի 15-ից: Պայմանագրի համաձայն, «Շահ Դենիզե հանքահորից գազի արդյունահանման նախագծի իրագործման առաջին փուլում Թուրքիան պետք է ստանա 6,6 մլրդ խոր.մ գազ, որի լրիվ ծավալին կողմերը կհասնեն արդեն այս տարի: «Շահ Դենիզե ծովային հանքահորի արդյունահանման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996 թ-ի հունիսի 4-ին: Համաձայնության մասնակիցներն են BP բրիտանական օպերատորը` 25,5 տոկոս մասնաբաժնով, Statoil Hydro ընկերությունը` 25,5 տոկոս մասնաբաժնով, NICO ընկերությունը` 10 տոկոս, Total ընկերությունը` 10 տոկոս, LukAgip ընկերությունը` 10 տոկոս, թուրքական «Բոթաշե ընկերությունը` 9 տոկոս եւ Ադրբեջանի SOCAR ընկերությունը 10 տոկոս մասնաբաժիններով: