1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի Հոջաթեփե համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի բնակչությունը ծերանում է, հայտնել է թուրքական «Միլիեթըե: Ըստ այդ հետազոտության, ներկայում Թուրքիայի բնակչության 7 տոկոսը կազմում են 65 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդիկ, իսկ 15 տարեկանից ցածր քաղաքացիների թվաքանակը նվազել է մինչեւ 27 տոկոս: Հարցման ենթարկվածների մեջ 33 տոկոս կանայք եւ 20 տոկոս տղամարդիկ ընդհանրապես չեն սովորել կամ ավարտել տարրական դպրոցը (4 դասարան): Հետազոտության հեղինակները պնդում են, որ վերջին տարիներին ամուսնական տարիքը կանանց համար երեք տարով բարձրացել է եւ կազմել 21 տարեկանը, իսկ միջին վիճակագրական թուրքական ընտանիքն այժմ կազմված է ոչ թե 4,5, այլ` 3,9 մարդուց: Նվազել է նաեւ ծնելիության մակարդակը: Վերջին 5 տարիներին նորածինների շրջանում մահացածության մակարդակը 40 տոկոսով նվազել է`1000-ի համար կազմելով 17 մարդ: