Թուրքիայի եւ Իրանի միջեւ ստորագրված համաձայնագրով Թուրքիան 4 տարի շարունակ կկարողանա իրանական գազ վաճառել Եվրոպային
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին հաջողվել է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել` 4 տարի շարունակ Եվրոպային իրանական գազ վաճառելու մասին, հայտնել է թուրքական «Ինտերնետհաբերե կայքը: Ըստ կայքի, ստորագրված համաձայնագրով Թուրքիան դարձել է Իրանի 35 մլրդ խոր,մ գազի պաշարների արտահանման հարցերով գործընկերը: