Իրանը միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ շրջանակային համաձայնագրին պատասխան կտա 48 ժամվա ընթացքում
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կընդունի Թեհրանի հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի համաձայնագրի նախագիծը, բայց կպահանջի փոփոխություններ կատարել դրանում: Այդ մասին հաղորդել Է իրանական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով անունը չնշված պաշտոնական աղբյուրի արած հայտարարությունը: Նրա խոսքով՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին իր պատասխանը կներկայացնի առաջիկա երկու օրվա ընթացքում: