Թուրքիայի վարչապետը բանակցություններ Է վարել Թեհրանում

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրան ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր բանակցություններ Է վարել Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որոնք նվիրված Էին երկկողմ գործընկերության ամրապնդմանը: Ինչպես հաղորդել Է «Ալ Ջազիրաե արբանյակային հեռուստաալիքը, թուրք ղեկավարի այցը կոչված Է նոր Էջ բացելու երկու հարեւան պետությունների հարաբերություններում: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, Անկարան եւ Թեհրանը «ինչպես երբեք մոտիկ են բարձր մակարդակով սերտ գործակցություն հաստատելուն, ինչը դրականորեն կանդրադառնա մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրության վրաե: Ըստ «Ալ Ջազիրաե-ի՝ իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը աննախադեպ բարձր Է, եւ դրա հետ ստիպված Է հաշվի նստել հավակնոտ Ահմադինեժադը:

Հայերեն