Թուրքական բանակը քուրդ հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի հարավ-արեւելքում

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակի ստորաբաժանումները Քրդական աշխատավորական կուսակցության հինգ զինյալների են ոչնչացրել երկրի հարավ-արեւելքի Բինգյոլի նահանգում: Այդ մասին այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ- ները՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ: Անջատականների հետ մարտը ծայր Է առել բանակային ստորաբաժանման կողմից տեղանքի ստուգման գործողության ընթացքում: Քուրդ զինյալները հրաժարվել են հանձնվել եւ ի պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետեւանքով վերքեր են ստացել տեղացի երկու բնակիչներ եւ մեկ զինծառայող:

Հայերեն