2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետնավթընկերությունը) մտադիր Է Վրաստանին սեփական գազի մատակարարումներն ավելացնել օրական մինչեւ երկու միլիոն խորանարդ մետր՝ այժմ մատակարարվող 1,5 միլիոն խորանարդ մետրի դիմաց, ասօր ասել են կառավարությունում: Ներկայումս Ադրբեջանից Վրաստանին մատակարարվում Է շուրջ 2,5 միլիոն խորանարդ մետր գազ: Այս ծավալից մեկ միլիոն խորանարդ մետրը Հարավկովկասյան գազատարով հասցվում Է «Շահ Դենիզե հանքավայրից եւ 1,5 միլիոն խորանարդ մետր գազը SOCAR-ը հասցնում Է ընկերության սեփական խողովակաշարերով: Հունվար – սեպտեմբերին SOCAR-ը Վրաստան Է արտահանել շուրջ 708,3 միլիոն խորանարդ մետր գազ՝ 2008 թվականի հունվար – սեպտեմբերի ավելի քան 209 միլիոն խորանարդ մետրի դիմաց: Սեպտեմբերին SOCAR-ը Վրաստան Է արտահանել շուրջ 63 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանին գազի մատակարարումներն սկսվել են 2008 թվականի ապրիլին: Ընդամենը 2008 թվականին Վրաստան Է արտահանվել շուրջ 788,93 միլիոն խորանարդ մետր գազ: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել Է համաձայնագիր, որը հնարավորություն Է ընձեռում հետագա հինգ տարում, սկսած 2009 թվականից, Վրաստանի գազի շուկայում SOCAR-ի գործունեության ակտիվացման համար: Հուշագրի համաձայն, SOCAR-ը նախագծի իրագործման համար ստեղծում Է դուստր ձեռնարկություն, որը կապահովի Վրաստանի կառավարության սահմանած՝ գազի սպառողների խմբերին (սոցիալական խմբերին): Բացի դրանից, SOCAR-ի սեփականությանն են պատկանում Վրաստանի շուրջ 30 գազաբաշխիչ ցանցեր: