2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը հայտարարել է, որ նոյեմբերին կվերսկսվեն իրաքյան Քրդստանի լեռներից «Քրդական աշխատավորական կուսակցությանե (PKK) անդամների վերադարձը Թուրքիա: Թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արինչն ասել է, որ թուրքաբնակ քրդերի կողմից PKK-ականների վերադարձը տոնակատարության վերածելու գործողությունների՝ թուրքական հասարակության մեջ անհանգստություն առաջացնելու պատճառով թուրքական կառավարության` քրդերի տունդարձը դադարեցնելու մասին որոշումը ժամանակավոր բնույթ է կրում: «Կառավարությունը գործընթացը կասեցնելու մտադրություն չունի: Այն կշարունակվի եկող ամիսե, -ասել է նա: 34 PKK-ականների Դիարբեքիր վերադարձը տոնախմբության վերածվելու պատճառով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր, որ «քրդական հարցում կառավարությունը կվերադառնա նախկին իրավիճակինե: Նշելով, որ կատարվածի համար իր մեղքի բաժինն ունի քրդական «Դեմոկրատական հասարակություն կուսակցությունըե (ԴՀԿ), եւ որ ԴՀԿ-ը պետք է դասեր քաղի դրանից, Արինչն ասել է, որ քրդերի տունդարձի վերաբերյալ կառավարության ծրագրին դեմ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների առաջնորդներն իրենց հայտարարություններով ավելի են բորբոքել անջատվողականությունը Թուրքիայում: