Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության խորհուրդը քննարկել Է Էներգաանվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի Է ունեցել Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության խորհրդի 10-րդ նիստը: Այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Նիստում ադրբեջանական կողմը գլխավորել Է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Եվրամիության կողմից մասնակցել են Եվրամիությունը նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, 2010 թվականի հունվարից Եվրամիության հաջորդ նախագահող երկրի՝ Իսպանիայի, Եվրոպայի հարցերով պետքարտուղար Դիեգո Լոպես Գարիդոն եւ Եվրամիության եվրոպական հարեւանության քաղաքականության եւ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա üեռերո Վալդները: «Հանդիպմանը քննարկվել Է Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը Էներգետիկայի ոլորտում, Ադրբեջանի դերը եվրոպայի Էներգետիկական անվտանգության ապահովման եւ Էներգակիրների մատակարարումների բազմազանեցման գործումե,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրադրությունը: Հանդիպմանը նաեւ ընդգծվել Է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը Ադրբեջանի ինքնիշխանության ամրապնդման համար: Կողմերն ընդգծել են համագործակցության կարեւորությունը Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ Եվրամիության հետ ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրի նշանակությունը համագործակցության խորացման համար:

Հայերեն