Սոցիալական ցանցերը բրիտանացի գործատուների վրա տարեկան նստում են առնվազն 1,38 միլիարդ ýունտ ստեռլինգ
3 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերը բրիտանացի գործատուների վրա տարեկան նստում են առնվազն 1,38 միլիարդ ýունտ ստեռլինգ: Այդ մասին գրել Է Telegraph թերթը՝ վկայակոչելով փորձագետի գնահատումը: Ըստ հրատարակության տվյալների՝ աշխատակիցների ավելի քան կեսն աշխատանքային օրվա ընթացքում ժամանակն անց Է կացնում այնպիսի կայքերում, ինչպիսիք են Twitter-ը կամ Facebook-ը: Միջին հաշվով նրանք սոցիալական ցանցերի վրա շաբաթական ծախսում են շուրջ 40 րոպե: Բացի զուր կորսված ժամանակից, աշխատակիցները սոցիալական ցանցերի միջոցով առանց դիտավորության վնաս են հասցնում ընկերությունների վարկին. հրապարակում են տեղեկատվություն, հաճախ գաղտնի, կամ վիրավորական են արտահայտվում սպասարկյալների մասին: Morse ընկերության խորհրդատու üիլիպ Վիքսի խոսքով, որն զբաղվում Է IT- տեխնոլոգիաներով, 1,38 միլիարդ ýունտ ստեռլինգի գնահատումը նվազագույնն Է, իսկ սոցիալական ցանցերից Մեծ Բրիտանիայի Էկոնոմիկայի իրական վնասը կարող Է զգալիորեն գերազանցել այդ թիվը: «Երբ որեւԷ մեկին հարցնում ես, թե որքան ժամանակ Է ծախսում իր վրա, ապա նա կպատասխանի՝ շաբաթական շուրջ 40 րոպե, բայց եթե խոսքը վերաբերում Է աշխատանքի գծով նրա գործընկերներին, նա ինքը կասի, որ օրական շուրջ մեկ ժամ: (Մեր հաշվարկներում) մենք օգտագործել ենք նվազագույն քանակությունըե,- մեջբերում Է հրատարակությունը Վիքսի խոսքը: «Սոցիալական ցանցերը կարող են շատ օգտակար լինել, եթե օգտագործվեն պրոýեսիոնալ նպատակներով, բայց ես կարծում եմ, որ կազմակերպիչները պետք Է բացեն իրենց աչքերը. դա միակ առիթը չԷ, որով նրանք մտնում են սոցիալական ցանցերի կայքերըե,- հավելել Է նա՝ նշելով, որ Twitter-ը նույնիսկ ավելի վատ Է, քան խաչբառը, որը կես ժամից վերջանում Է, եւ աշխատակիցը ձեռնամուխ Է լինում աշխատանքի, մինչեդեռ սոցիալական ցանցերը վերջ չունեն: Հարցմանը մասնակցած գրասենյակային աշխատողների երեք քառորդն ասել Է, որ իրենց գործատուներն իրենց որեւիցե հատուկ տեղեկատվություն չեն տվել այն մասին, թե ինչպես օգտվել Twitter-ից, սակայն 84 տոկոսը կարծում Է, որ անհրաժեշտ Է վերահսկել, թե հատկապես ինչ են գրում աշխատակիցներն իրենց հաղորդագրություններում: Այսպես, անցյալ ամսին PC World and Currys ընկերության աշխատակիցները Facebook-ում բազմիցս անկողմնակալ արձագանքներ են գրել իրենց սպասարկյալների մասին, իսկ British Airways եւ Virgin Atlantic ավիաընկերությունների աշխատողներն այն օգտագործել են ուղեւորների դեմ գանգատների համար: