1 րոպեի ընթերցում
ՍԻԴՆԵՅ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացիներն «արժանապատիվ մահե են համարում կյանքից կամավոր հեռանալը: Սոցիոլոգիական հարցման ընթացքում, որը “Newspoll” հրատարակությունը կատարել Է մայր ցամաքի 1,2 հազար բնակիչների շրջանում, Էվթանազիայի օգտին իր ձայնն Է տվել հարցման մասնակիցների 85 տոկոսը, դեմ Է արտահայտվել 10 տոկոսը, մինչդեռ 5 տոկոսը որեւԷ կոնկրետ կարծիքի չի հանգել: Հոժարակամ մահվան ամենամոլի կողմնակիցներ են դարձել Արեւմտյան Ավստրալիայի բնակիչները (88 տոկոս): Նրանց հետեւում են Հարավային Ավստրալիայի եւ Նոր Հարավային Ուելսի բնակիչները (87-ական տոկոս), Վիկտորիայի (84) եւ Քվինսլենդի (82) բնակիչները: Հարցախույզը նաեւ ցույց Է տվել, որ Էվթանազիայի օգտին հավասար չափով հանդես են գալիս երկու սեռերի ներկայացուցիչները: Այսպես, «կողմե Է արտահայտվել կանանց 86 տոկոսը եւ տղամարդկանց 84 տոկոսը: Ավստրալիայում Էվթանազիան օրինականացվել Է անցյալ դարի 90-ական թվականների սկզբին, սակայն դրա շուրջը ծագած Էթնիկական եւ բարոյական վեճերի պատճառով 1997 թվականին պաշտոնապես արգելվել Է: