Սամանտա Գեյմերի փաստաբանը դատարանին կոչ Է արել դադարեցնել Պոլանսկու նկատմամբ քրեական գործը

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Ռոման Պոլանսկու կալանքը Սամանտա Գեյմարի համար, որի հետ, երբ նա 13 տարեկան Էր, անօրինական կապի մեջ մեղադրվում Է կինոռեժիսորը, վերածվել Է առողջության եւ աշխատանքի հետ կապված խնդիրների: Կալիýոռնիայի վերաքննիչ դատարանին հղած 6-Էջանոց ուղերձում այս մասին հայտարարել Է տուժածի փաստաբան Լոուրենս Սիլվերը: Իրավաբանը դատավորներին կոչ Է արել դադարեցնելու քրեական գործը Պոլանսկու նկատմամբ, երկուշաբթի երեկոյան հաղորդել են Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքները: Ըստ Սիլվերի վկայության՝ իրեն եւ Գեյմերին սեպտեմբերի 26-ին կինոդրամատուրգի կալանավորելու ժամանակից ի վեր առնվազն 500 անգամ զանգահարել են մամուլի ներկայացուցիչներ՝ իրադրությունը մեկնաբանելու խնդրանքով:

Հայերեն