1 րոպեի ընթերցում
ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի համերկրային ոստիկանությունը Պարանայի հարավային նահանգում կալանավորել Է թմրանյութերի ընդհատակյա շրջանառության մասնակցության մեջ 279 կասկածյալների, հաղորդել Է գերատեսչության մամլո ծառայությունը: Խոշորամասշտաբ գործողության ընթացքում, որը կատարվել Է միաժամանակ նահանգի մայրաքաղաք Կուրիտիբա քաղաքում, ինչպես նաեւ տարածաշրջանի յոթ խոշոր քաղաքներում, առգրավվել են 1,2 տոննա մարիխուանա, 3,5 կիլոգրամ կոկաին, 3,7 կիլոգրամ քրեկ, 52 միավոր հրազեն եւ փոխադրամիջոցներ, որոնք համարվում Էին առեւանգված, նշել Է մամլո ծառաությունը: Բոլոր ձերբակալվածներն Էլ ենթադրաբար կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են: Կատարվում Է հետաքննություն: