Ի նշան Աýղանստանում պատերազմի դեմ բողոքի՝ առաջին անգամ հրաժարական Է տվել պետդեպարտամենտի աշխատակիցը

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի նշան Աýղանստանում պատերազմի դեմ բողոքի՝ հրաժարական Է տվել պետդեպարտամենտի աշխատակից Մեթյու Հոն: Նա դարձել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին աշխատակիցը, որը լքել Է իր պաշտոնը՝ ի նշան Աýղանստանում Վաշինգտոնի քաղաքականության դեմ բողոքի: Այդ մասին այսօր հաղորդել Է «Վաշինգտոն պոստե թերթը: Հոն զբաղեցնում Էր Աýղանստանի Զաբուլի նահանգի վարչակազմին առընթեր ամերիկացի ավագ խորհրդատուի պաշտոնը: Հոյի կարծիքով՝ պատերազմը միայն նպաստում Է երկրում ապստամբ թալիբների դիրքերի ուժեղացմանը: Հրաժարականի վերաբերյալ իր խնդրագրում նա նաեւ նշել Է, որ «կորցրել Է Աýղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ռազմավարական նպատակների ըմբռնումն ու դրանց նկատմամբ հավատըե:

Հայերեն