Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է՝ դադարեցնել միջամտությունը իր ներքին գործերին

1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն այսօր ԱՄՆ-ից պահանջել Է՝ դադարեցնել Տիբեթի հիմնախնդրի կապակցությամբ մտահոգության պատրվակով միջամտությունն իր ներքին գործերին: ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մա Չժաոսյույը հայտարարել Է, որ Տիբեթի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն Է: Պատասխանելով լրագրողների հարցին՝ դիվանագետն ընդգծել Է, որ Տիբեթի վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հրապարակված հատուկ զեկույցը «կեղծում Է փաստերը եւ սեւն սպիտակի տեղ ներկայացնումե: «Այդ փաստաթուղթը խիստ կանխակալ Է եւ միտումնավոր: Մենք խորհուրդ ենք տալիս ամերիկացի օրենսդիրներին՝ դադարեցնել տիբեթյան հարցի պատրվակով Չինաստանի ներքին գործերին միջամտելը՝ խուսափելու համար չին-ամերիկյան հարաբերությունների խարխլումիցե,-ասել Է Մա Չժաոսյույը:

Հայերեն