2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգիե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Սոýիայի ԲԿՄԱ-ն: Բուլղարական «Sportal.bgե կայքը լուր է տարածել, թե «Մետալուրգումե հանդես եկող հայազգի ýուտբոլիստն իրականում պատկանում է Կիեւի «Դինամոյինե եւ դոնեցկյան թիմում է խաղում վարձավճարով, մինչդեռ, ամռանը Հ. Մխիթարյանը «Մետալուրգիե հետ կնքել էր 3 տարվա պայմանագիր: Բուլղարական կայքը հավաստիացնում է, որ ԲԿՄԱ-ի եւ «Դինամոյիե ղեկավարության միջեւ ընթացող բանակցությունները մոտ են հանգուցալուծմանը եւ մնում է միայն համաձայնեցնել մի քանի հարց: Իրավիճակը «Մետալուրգիե պաշտոնական կայքում պարզաբանել է դոնեցկյան ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: «Այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հենրիխ Մխիթարյանը 2009 թ. հունիսին երեք տարով լիարժեք պայմանագիր է ստորագրել «Մետալուրգիե հետ, եւ նրա տրանսýերային իրավունքները պատկանում են դոնեցկյան ակումբին: Ավելին` ոչ մեր ակումբը, ոչ անձամբ Հենրիխ Մխիթարյանը երբեք չեն շփվել Սոýիայի ԲԿՄԱ-ի ներկայացուցիչների հետ, չեն քննարկել որեւէ թեմա, առավել եւս` նրա հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Մխիթարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ ոչ մեկի հետ չենք շփվի, հատկապես` բուլղարական ԲԿՄԱ-ի ներկայացուցիչների հետե,- հայտարարել է Վարդան Իսրայելյանը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մետալուրգիե առաջատար խաղացողներից մեկը, ով Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղերում 5 գնդակ է խփել: 20-ամյա ýուտբոլիստը 4 անգամ էլ աչքի էր ընկել Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում: