1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի պրոýեսիոնալ բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը Կալիýոռինայում կայացած հերթական մարտում հաղթանակի է հասել ամերիկացի Ադրիան Նավերետի նկատմամբ: Մրցամարտը նախատեսված է եղել 6 ռաունդի շրջանակներում, սակայն հայազգի բռնցքամարտիկը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: Արտ Հովհաննիսյանն իր կարիերայում ոչ մի պարտությունն չի կրել եւ եթե այսպես շարունակի, ապա հաջորդ տարի հնարավորություն կստանա մենամարտել չեմպիոնական գոտիների համար: