Տարածաշրջանային

Վրացական կողմը հույս ունի վերականգնել ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական կողմը հույս ունի վերականգնել ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ, որը դադարեցվել Էր վրաց-ռուսական պատերազմից հետո: Ռուսաստանն Իսրայելից պահանջել Էր՝ դադարեցնել զենքի վաճառքն Իսրայելում: Այդ կապակցությամբ Վրաստանի արտգործնախարարությունում շատ զգուշավոր մեկնաբանություններ են անում: Ինչպես այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը, մեկ շաբաթ առաջ ինքը այցով եղել Է Իսրայելում, որտեղ անցկացրել Է մի քանի պաշտոնական հանդիպում: «Այդ հանդիպումներում պարզորոշ ասվել Է, որ երբ խոսքը երկկողմ հարաբերությունների մասին Է, Իսրայելը ղեկավարվում Է սեփական եւ երկրորդ երկրի շահերովե,-ասել Է Նալբանդովը: Մինչեւ վրաց-ռուսական պատերազմը Վրաստանը եւ Իսրայելը ակտիվորեն համագործակցում Էին ռազմական ոլորտում: Վերջին տարիներին Վրաստանն Իսրայելից գնել Է հետախույզ ինքնաթիռներ, իսրայելցի զինվորական մասնագետները օգնում Էին վրացական զինուժերի ստեղծմանը: Բացի այդ, Վրաստանը պետք Է 16 տանկ գներ Իսրայելից, սակայն այդ պայմանագիրը կասեցվեց Ռուսաստանի միջամտությունից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում