2 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը 2012 թվականին կայանալիք Օլիմպիադայի առթիվ պլանավորում Է ունենալ վեհակերտ բարձրաբերձ հուշարձան, որը կկարողանա մրցակցել Փարիզի հռչակավոր խոհրդանշանի՝ Էյýելյան աշտարակի հետ, գրել Է բրիտանական Sunday Times թերթը: Հուշակոթողի կառուցման արժեքը կկազմի շուրջ 15 միլիոն ýունտ ստեռլինգ եւ կýինանսավորվի Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակչի՝ հնդկական ծագմամբ պողպատաձուլական մագնատ Լաքշիմի Միթալի կողմից: Ներկայումս փորձագիտական խորհուրդը քննարկում Է հուշարձանի հինգ եզրափակիչ նախագծերը: Ըստ թերթի տվյալների՝ ապագա գլուխգործոցի պոտենցիալ հեղինակների թվում են արդի հայտնի քանդակագործներ, որոնց մեջ են Թեռներյան մրցանակի դափնեկիր Անիշ Կապուրը եւ մի շարք աղմկահարույց նախագծերի, ինչպիսիք են Նյուքասլի մերձակայքի «Հյուսիսի հրեշտակըե հուշարձանը կամ վերջերս Թրաýալգարյան հրապարակում տեղի ունեցած կենդանի արձանների ցուցադրությունը, հեղինակ Էնթոնի Գորմլին: Սպասվում Է, որ նախագծի վերջնական մանրամասները կհրապարակվեն ամենամոտ ժամանակներս: Վեհակերտ քանդակը, որի բարձրությունը կարող Է հասնել մոտավորապես 400 ýուտի (ավելի քան 130 մետր) պետք Է դառնա Լոնդոնի արեւելքում Օլիմպիական զբոսայգու բարձրաբերձ կարեւորագույն բաղադրիչը եւ «կձայնակցիե Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիս - արեւմուտքում գտնվող «Ուեմբլիե մարզադաշտի 145-մետրանոց կամարի հետ: