1 րոպեի ընթերցում
ՍԻԴՆԵՅ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ ýինանսական ճգնաժամի պայմաններում մոլորակի վեց բնակիչներից մեկն ի վիճակի չԷ նորմալ սնվելու: Աշխարհում սովյալների ընդհանուր թիվը ավելի քան 1 միլիարդ Է: Այդ մասին Կանբերայում հայտնել Է Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզետ Շիրանը: «Սխալ չի լինի խոստովանել, որ սովը քայլում Է աշխարհում: Պարենային ճգնաժամը բնավ Էլ չի ավարտվել,-ասել Է նա:-Այն դեպքում, երբ գլոբալ ռեցեսիան գների նվազման Է հանգեցրել աշխարհի խոշորագույն պարենային շուկաներում, զարգացող երկրներում հիմնական սննդամթերքի գները աճել ենե: Ներկայում Ասիայի, Աýրիկայի եւ Լատինական Ամերիկայի 80 տոկոս պետություններում պարենային ապրանքների արժեքն ավելի բարձր Է, քան մեկ տարի առաջ: Այժմ դրանց բնակչությունն ի վիճակի Է իրեն թույլ տալ սնվելու այն մակարդակի միայն մեկ երրորդը, որը նա ուներ երկու-երեք տարի առաջ, նշել Է Շիրանը: «Դրա հետեւանքով աշխարհում սովյալների թիվն անցած երկու տարվա ընթացքում ավելացել Է 200 միլիոնով, իսկ նման մարդկանց ընդհանուր թիվը հասել Է ամենաբարձր մակարդակին եւ կազմում Է 1,02 միլիարդ մարդե,-ընդգծել Է նա: