1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում այսօր վաճառքի Է հանվում Մայքլ Ջեքսոնի «Ահա եւ ամենըե հետմահու ալբոմը, որն այդպես Է անվանվել ըստ «փոփ երաժշտության արքայիե վերջին համանուն երգի: Ալբոմի մասին տեղեկատվությունը «Սոնիե ընկերությունը, որին են պատկանում կատարողի ստեղծագործության իրավունքները, հաղորդել Է աստիճանաբար երկու շաբաթվա ընթացքում: Ալբոմի շապիկը, որի վրա երկու երեսին պատկերված Է ծիածանի լուսապսակի մեջ պտտվող Ջեքսոնի ուրվանկարը, հրապարակվել Է հոկտեմբերի 12-ին: Այնուհետեւ հաղորդվել Է երկու սկավառակների վրա ստեղծագործությունների ժողովածուի թրեկ-թերթը: Առաջինը ներառում Է երաժշտի բոլոր գլխավոր հիթերը, իսկ երկրորդը՝ նախկինում չհրատարակված երաժշտական երկերը, ինչպես նաեւ «Երկիր մոլորակըե պոեմը: