1 րոպեի ընթերցում
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս üոգ Ռասմուսենը դատապարտել Է Բաղդադում կատարված ահաբեկությունը, որը մոտ 150 մարդու կյանք Է խլել: Կիրակի առավոտյան երկու ուժգին պայթյուններ գրեթե միաժամանակ որոտացել Էին Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում գտնվող Բաղդադի նահանգապետի վարչակազմի եւ արդարադատության նախարարության շենքերի մոտ: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել կայանված ավտոմեքենաներում: Զոհվել Է առնվազն 147 մարդ եւ վիրավորվել ավելի քան 700-ը: «Դատապարտելի այդ բռնարարքը ոչ մի արդարացում չի կարող ունենալե,- ասված Է Ռասմուսենի հայտարարության: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն Է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւս դատապարտել Է «այդ անմիմաստ բռնարարքները, որոնք խարխլում են Իրաքի վերականգնման գործընթացըե: Նա կոչ Է արել իրաքցիներին սահմանված ժամկետում անցկացնել «ազատ ու արդար ազգային ընտրություններե, որոնք նշանակված են 2010 թվականի հունվարի 16-ին: