1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Էն-ի-սի (NEC Corp.) կորպորացիան ստեղծել Է ակնոցի տեսքով եզակի սարք, որն օտար լեզվով բանավոր խոսքը վերածում Է տեքստի եւ դրա թարգմանությունը պրոյեկտում ուղղակի աչքի ցանցաթաղանթի վրա: Այս մշակումը կարող Է հաջողությամբ օգտագործվել, մասնավորապես, միջազգային խորհրդաժողովներում եւ օտարերկրացի գործընկերների հետ գործարար բանակցությունների ժամանակ, հաղորդել Է «Իոմիուրիե թերթը: Թարգմանիչ-ակնոցը՝ ներսարված միկրոýոնով եւ փոքրաչափ համակարգչով, կարելի Է օգտագործել ժամերով, քանի որ դրանից աչքերը չեն հոգնում: Պրոյեկտորից ազդանշանն ստացվում Է անմիջականորեն ցանցաթաղանթի վրա, որը տեսողական նյարդերով այն անմիջապես ուղարկում Է ուղեղ: Ուստի զրուցակիցները կարող են խոսակցություն վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց եւ իրենց նեղություն չպատճառելով թարգմանության ընթերցմամբ: Հեղափոխական նորույթն, ինչպես պլանավորում Է վերջինիս մշակողը, պետք Է վաճառքի հանվի արդեն 2010 թվականին: Սակայն այսպես կոչված մեքենայական թարգմանության ստուգությունն առայժմ ամենեւին չի համապատասխանում այն մակարդակին, որը հանդես են բերում պրոýեսիոնալ մարդ-թարգմանիչները: