1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի ԱՄՆ-ում առողջապահության վրա ծախսվում Է շուրջ 800 միլիարդ դոլար, ասված Է Ռոյթեր գործակալության հաշվետվության մեջ: Եվ միանգամայն հավանական Է, որ ոչ հեռու ապագայում այս գումարը կաճի եւս մի քանի հարյուր միլիոնով: Ծախսերի կանխատեսվող բարձրացման պատճառ կարող Է դառնալ «խոզագրիպըե, որի հետեւանքով անցյալ շաբաթ ԱՄՆ-ում արտակարգ դրություն են սահմանել: Ընդհանրապես, այն հարցը, թե քեզ եւ ընտանիքդ ինչպես պաշտպանես նոր սպառնալիքից, առանձնապես սուր Է հնչում Միացյալ Նահանգներում: Բժիշկներն իրադրությունից ողբերգություն չեն սարքում, դրանով այժմ, ավելի շուտ, զբաղված են քաղաքական գործիչները: Երկար հերթերում հինգ ժամ տանջալից սպասումները չեն վրդովում ամերիկացիներին, չԷ որ «խոզագրիպիե դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում պակասություն Է անում: Իշխանությունները խոստացել Էին մինչեւ հոկտեմբերի կեսերը պատվաստել120 միլիոն հոգու, բայց այժմ ակնհայտ Է, որ մինչեւ նոյեմբերի կեսը գլուխ չեն հանի նույնիսկ այս թվի կեսից: Նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն Է սահմանել եւ վիրուսի համաճարակը հայտարարել ազգային աղետ. զոհերի թիվը գերազանցում Է հազարը, արդեն «խոզագրիպե Է գրանցվել 46 նահանգների տարածքում: