Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Հասմիկ Գեւորգյան): Հոկտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում սպասվում է անձրեւ, տեղ-տեղ մառախուղ, 29-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւելյան` 1-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի` 4-6, գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Ինչպես «Արմենպրեսե-ին ասացին «Հայպետհիդրոմետիե օդերեւութաբանական կանխատեսումներով բաժնում` վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղաքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` 0 +5, ցերեկը` +15 +19, ցածրադիր մասերում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18 +21, Լոռիում` գիշերը՝ +5 +10, ցերեկը` +14 +17, Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +14 +17, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +9 +12, ցերեկը՝ +20 +23, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +15 +20 եւ նախալեռներում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +14 +18 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 2 (2), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 54-70 տոկոսի սահմաններում: | Երեւանում | |դեկտեմբերի | |6-8-ը սպասվում է| |առանց տեղումների| |եղանակ, ցածրադիր| |մասերում՝ | |մառախուղ: | Երեւանում հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +20 +22, երեկոյան կողմ` +16 +18 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: