Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում մայիսի 27-ին և մինչև մայիսի 28-ի երեկո կպահպանվի տաք, առանց տեղումների եղանակ։ Սակայն մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից հանրապետությունը կհայտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով մայիսի 29-30-ին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ և օդի ջերմաստիճանի էական նվազում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա փոխանցմամբ՝ այսօր ողջ օրվա ընթացքում և վաղը մինչև երեկո Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ին և 28-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ մայիսի 29-30-ն ընկած ժամանակահատվածում հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։  

Նրա խոսքով՝ մայիսի 31-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումները կրկին կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում