ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար մի խումբ գործիչներ պարգեւատրվել են
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է` Զավեն Եկավյանը-«Գալուստ Գյուլբենկյանե հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն (üրանսիա) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել է` Երվանդ Ազատյանը-գրականագետ (ԱՄՆ) Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են` Կարպիս Ափրիկյանը-«Սիփան-Կոմիտասե երգչախմբի ղեկավար (üրանսիա) Գոհար Խաչատուրյանը-«Գոհարե մշակութային կենտրոնի հիմնադիր, բարերար (Լիբանան) Թորոս Ռաստքելենյանը- քանդակագործ (üրանսիա):