Պաշտոնական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ավիացիայի բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ մեդալներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ավիացիայի բնագավառում երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-ին աստիճանի մեդալի է արժանացել` Գրիգոր Կառլենի Հայրապետյանը-«Արմավիաե ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի պետ, ավիաէսկադրիլիայի հրամանատար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 2-րդ աստիճանի մեդալի` Իշխան Սերգեյի Թումասյանը- «Արմավիաե ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի օդաչու-հրահանգիչ Անանիա Շիրակացու մեդալի` Կարեն Բաբկենի Գյուրջյանը- քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Ալբերտի Հարությունյանը-«Արմավիաե ավիաընկերության օդաչու Արտյոմ Լետուշի Պողոսյանը-«Արմավիաե ավիաընկերության տեխնիկական սպասարկման արտադրամասի ինժեներ Մովսես Խորենացու մեդալի` Ռոզա Վալերիի Անգուրովան-«Արմավիաե ավիաընկերության ավագ բորտուղեկցորդուհի-հրահանգիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում