Պաշտոնական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել մի խումբ ուսուցիչների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին. Հռիփսիմե Ռուբենի Աթոյանին-Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Գրիշայի Ավյանին-Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Հրանտի Բուդաղյանին-Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալեքսան Աբրահամի Գյոզալյանին- Երեւանի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալվարդ Հայկի Զաքարյանին-Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գուրգեն Հայկազի Խառատյանին-Արմավիրի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Թագուշ Մամբրեի Կիրակոսյանին-Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռայա Եփրեմի Կարապետյանին-Երեւանի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում