Տ. Սարգսյանը մասնակցել է «Հայ իրավական միտքը եւ 21-րդ դարիմարտահրավերներըե խորագրով իրավաբանների համահայկական առաջին համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվող «Հայ իրավական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերներըե խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովին, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական եւ մասնագիտական համահայկական իրավաբանական խնդիրների վերհանումը եւ քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է իրավաբանների ներուժի համախմբման ու ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին. «Ժամանակակից աշխարհը միայն պետությունների մրցակցության աշխարհ չէ, այլ նաեւ քաղաքակրթություների մրցակցության աշխարհ եւ «Հայկական քաղաքակրթությանե բացահայտման, նրա զարգացման միտումները պետք է դառնան ոչ միայն փիլիսոփաների, այլ նաեւ իրավաբանների քննարկման առարկան, …: Հանրապետության նախագահը հանդես է եկել համարձակ նախաձեռնություններով` լուծելու մեզ մտահոգող, մեր ազգի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը: Այդ խնդիրը վերաբերվում է հայ- թուրքական հարաբերություններին: Անհրաժեշտ է եւ քաղաքական կամք եւ իմաստնություն եւ համախմբում: Այս բնագավառում եւս կան լուրջ խնդիրներ, որոնք ծառացած են իրավագետների առջեւ: Համոզված եմ, որ այս համաժողովի ընթացքում կկարողանանք հստակ ձեւակերպել մեր անելիքները: Արդիական են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրների իրավական ձեւակերպումները եւ մենք այստեղ պետք է ուժեղացնենք մեր կարողություններըե: Համաժողովին մասնակցել են նաեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 60 հայ իրավաբաններ:

Հայերեն

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան