ԱՄՆ գլխավոր շտաբ. «Հակահրթիռային պաշտպանությունը կարելի է տեղակայել Ադրբեջանում եւ Իսրայելումե

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջեյմս Կարթրայթը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կարող են նախկինում արեւելյան Եվրոպայի համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության բաղադրամասերը տեղակայել Ադրբեջանում եւ Իսրայելում, հայտնել է իսրայելյան Debkafile կայքը: «Նրանք ասել են, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել են հակահրթիռային համակարգերը տեղադրել Չեխիայի Հանրապետությունում եւ Լեհաստանում, պաշտոնական Վաշինգտոնը գտել է «դրա համար ավելի ընդունելի վայրե: Աղբյուրը նշում է, որ նման վայրերից մեկը գտնվում է Ադրբեջանի Գաբալայի շրջանում, իսկ Իսրայելում` արդեն կա նման վայր, որտեղ արդեն գործում է հակաօդային պաշտպանության համակարգ: Տեղեկատվության մեջ ասվում է, որ խոսքը ժամանակակից FBX-T ռադարային համակարգի մասին է, որը տեղադրված է Նեվատիմի մոտ գտնվող Նեգեվ բազայում: Այդ համակարգը Պարսից ծոցից արձակվող բոլոր հրթիռներին վերահսկելու հնարավորություն ունի: Իսրայելյան կայքը նշում է, որ ի պատասխան արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելուց հրաժարվելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմանը, Կրեմլը խոստացել է չխանգարել ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ կիրառվող արգելանքներին: Աղբյուրի խոսքերով, կողմերի համաձայնության գալու գլխավոր պատճառն այն է, որ երկու երկրներն էլ չեն ցանկանում, որ Իսրայելը հրթիռային հարվածներ հասցնի Իրանին:

Հայերեն

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի. ՀՀ նախագահ